
Բելառուսի հավաքականի դարպասապահը Հայաստանի և Ադրբեջանի ընտրանիների խաղամակարդակի տարբերությունը զգալի է համարում

Բելառուսի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ալեքսանդր Գուտորը համեմատական է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների միջև: Բաքվում Ադրբեջանի հավաքականի նկատմամբ 0-1 հաշվով տարած հաղթանակից հետո Բելառուսի հավաքականի դարպասապահն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի խաղամակարդակների տարբերությունը զգալի է՝ առավելությունը տալով Հայաստանի ընտրանուն:
«Հայաստանն ու Ադրբեջանը անհամեմատելի են, ինչի վկայությունը գրանցված հաշիվներն են: Հայերը արագ և սուր էին գործում, իսկ ադրբեջանցիներին հաջողվում էր միայն գնդակ պահել»,- ասել է Գուտորը:
Անցած տարի նոյեմբերին Բելառուսի հավաքականը Երևանում 4-1 հաշվով պարտվել էր Հայաստանի ազգային թիմին: Մարտի 23-ին Բելառուսի ազգային հավաքականը Բաքվում 1-0 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի հավաքականի նկատմամբ: