
«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է «Ռեալի» հետ պայքարել Նեյմարի համար

Չի բացառվում, որ ամռանը Նեյմարը հայտնվի ԱՊԼ-ում՝ «Մանչեսթեր Սիթիում»: Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կազմել է առանցքային տրանսֆերների ցուցակը, և առաջին տեղը ցուցակում գրավում է Նեյմարը:
Նեյմարը, ով տրանսֆերային ռեկորդ սահմանեց՝ ամռանը 222 մլն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվելով ՊՍԺ, չի թաքցնում, որ հիասթափվել է Փարիզից և կցանկանար հեռանալ իր ներկայիս թիմից:
Մամուլը Նեյմարի ձեռքբերման գլխավոր հավակնորդ է համարում «Ռեալին», սակայն «Մանչեսթեր Սիթիի» օգտին կարող է լինել այն փաստը, որ բրազիլացին, ով տեղափոխվել է «Բարսելոնա» արդեն Պեպի այնտեղից հեռանալուց հետո, բազմիցս խոսել է այն մասին, որ կցանկանար ինչ-որ ժամանակ խաղալ Գվարդիոլայի ղեկավարությամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը