Բաժիններ՝

«Երբեմն աստվածներին նոր մարտահրավերներ են պետք». Դե Խեան՝ Իբրահիմովիչի հեռանալու մասին

Լոս Անջելեսը սպասում է: «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան մեկնաբանել է թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հեռանալը:

«Երբեմն աստվածներին նոր մարտահրավերներ են պետք: Քեզ հետ խաղալը հաճույք էր, Զլատան»,- գրել է Դե Խեան Թվիթերում:

Իբրահիմովիչը կշարունակի կարիերան «Լոս Անջելես Գելեքսիում»: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում նա հաղթել է Անգլիայի Սուպերգավաթը, Լիգայի գավաթը և Եվրոպայի լիգան: Ընթացիկ մրցաշրջանում Զլատանը դարձել է ընդամենը 1 գոլի հեղինակ:
Դե Խեան ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 30 խաղ, որոնցից 15-ում դարպասները չոր է պահել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031