
Պատմության մեջ բոլոր հավաքականների ռմբարկուների ցանկում Ռոնալդուն դուրս է եկել երրորդ հորիզոնական

Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մարտի 23-ին կայացած Եգիպտոսի ընտրանու հետ ստուգողական խաղում դուբլի հեղինակ է դարձել՝ այդպիսով իր թիմին բերելով 2:1 հաշվով հաղթանակ: Ազգային հավաքականում Ռոնալդուի ակտիվում առկա է 81 գոլ 148 խաղում:
Այսպիսով, նա մեկ գոլով գերազանցել է ճապոնացի Կունիսիգե Կամամոտոյին և պատմության մեջ բոլոր հավաքականների ռմբարկումների ցանկում դուրս եկել երրորդ հորիզոնական:
Ռոնալդուից շատ իրենց հավաքականների կազմերում գոլեր են խփել միայն հունգարացի Ֆերենց Պուշկաշը (84 գոլ) և իրանցի Ալի Դաեին (109):