Բաժիններ՝

Իտալիայում ՌԴ դեսպանը Լոնդոնին առաջարկել է «ռուսական հետք» գտնել Նապոլեոնի թունավորման մեջ

Իտալիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Ռազովը կոչ է արել Մեծ Բրիտանիային դադարել զարգացնել «հակառուսական հիստերիան»՝ շարունակելով Մոսկվային անհիմն մեղադրել ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մեջ, ինչպես նաև անվանել դա «հարձակում» և «սպառնալիք Եվրոպայի անվտանգությանը»: Corriere della Sera-ում հրապարակված նամակում դիվանագետը մատնանշել է բրիտանական կողմի հայտարարությունների անհեթեթությունն ու անընդունելիությունը:

«Լոնդոնի պաշտոնական ներկայացուցիչները հասել են նրան, որ բացեիբաց Ռուսաստանը համեմատում են հիտլերյան Գերմանիայի հետ, իսկ Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը 1936 թվականի Օլիմպիական խաղերի հետ, որոնք տեղի են ունեցել Գերմանիայում: Աշխարհի պատմության վերակառուցումն ավարտելու համար բրիտանական մեկնաբանություններին մնում է «ռուսական հետք» գտնել Ելենա կղզում Նապոլեոնի թունավորման մեջ»,- գրել է Ռազովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս