ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ ընտրված Զարեհ Սինանյանն առանձնացրել է այն առաջնահերթությունները, որոնց հետամուտ է լինելու իր պաշտոնավարման ընթացքում:
ՊԲ-ի 2018 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ ապրիլի 2-ից 6-ը կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի հիմքի վրա անց են կացվել հրամանատարական հավաքներ, որոնց ներգրավվել են ՊԲ-ի բոլոր զորամասերի հրամանատարները` իրենց տեղակալներով:
Ապրիլի 6-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ և շնորհվել հերթական սպայական կոչումներ:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Շիրակի պետական համալսարան կատարած վերջին այցի ժամանակ ուսանողների հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր Գյումրիում հանդիպել է մի խումբ ուսանողների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը:
«Երեկ ռուսական լրատվամիջոցները տեղեկացրին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Սերգեյ Կոպիրկինը՝ այդ պաշտոնում փոխարինելով Իվան Վոլինկինին:
Համեմատաբար մեղմ ձմռան ու բարձր ջերմաստիճանի արդյունքում Գեղարքունիքի մարզում պտղատու ծառերը բողբոջել են մոտ մեկ ամիս ավելի վաղ, քան նախորդ տարիներին:
Դանակահարություն Որոտան գյուղում․ 45-ամյա տղամարդ է մահացել։ Հանցագործությունը բացահայտվել է։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Նիկիտա Վիտյուգովն է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը՝ ապրիլի 8-ին, «Ֆլորենս» ռեստորանում կայանալու է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչոյի՝ Վաչիկ Ղազարյանի որդու՝ Մհերի հարսանիքը, որին ներկա է լինելու ողջ իշխանական էլիտան։
Ապրիլի 1-ին Պոլսո Հայոց պատրիարքարանում Զատկի կապակցությամբ կայացած ընդունելության ժամանակ տվյալներ են հրապարակվել Պատրիարքարանի 2017թ․ բյուջեի վերաբերյալ։ Մամուլին տրամադրված տեղեկությունների համաձայն՝ նախորդ տարի Պատրիարքարանի բյուջեն 48․059 լիրայի պակասորդ է տվել։
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Ապրիլի 7-ին՝ ժամը 02:55-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի թիվ 27 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 26-ին ԲՀԿ-ից հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ քաղխորհուրդը նիստ է հրավիրել, եւ Գագիկ Ծառուկյանի առաջարկով քաղխորհրդի հինգ փոխնախագահներ ու քարտուղար են ընտրվել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի վերջին գյուղնախարար Իգնատի Առաքելյանը Վանաձորի քաղաքապետարանում մասնակցել է CARMAC Group իտալական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը «Վաբա» ՍՊԸ-ի հետ համատեղ շուտով Հայաստանում կհիմնի կարկտապաշտպան ցանցերի գործարան:
«Փաստ» թերթը գրում է. «2017 թվականի ընթացքում ՀՀԿ–ն բավականին ֆինանսական մուտքեր ու ելքեր է ունեցել: Դրանց մեծ մասը՝ 433 մլն դրամից ավելի գումարը գոյացել է անդամավճարներից, իսկ օրենքով նախատեսված բյուջետային ֆինանսավորումը կազմել է մոտ 49,5 մլն դրամ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ընդամենը 10 օրից տեղի են ունենալու վարչապետի ընտրությունները, սակայն որեւէ մեկը չի կարող ասել, թե ինչպես կքվեարկի ԱԺ պատգամավորների թվով երկրորդ խմբակցությունը՝ «Ծառուկյան» դաշինքը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շատերը կհիշեն վարչապետ Կարեն Կարապետյանի՝ դեռ 2017թ. հունիսին տված հանձնարարականը` վերահսկողություն սահմանել տաքսիների նկատմամբ, լիցենզիա իրականացնելիս նրանց հանդեպ ուշադիր լինել:
Ապրիլի 6-ին՝ ժամը 20:46-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ Սևան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Երեւանի քաղաքապետարանը տեղական բյուջեից ահռելի գումարներ է ծախսում կանաչապատման, խնամքի եւ պահպանման համար: Այդ աշխատանքների իրականացումը վերապահվել է վարչական շրջանների ենթակայության տակ գտնվող ընկերություններին:
«Երկուշաբթի օրը մարզահամերգային համալիրում ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ կազմակերպիչները վերջին պահին լուրջ խնդրի առաջ են կանգնել, երբ պարզել են, որ համալիրը կարող է տեղավորել ընդամենը 1200 անձի, սակայն նախատեսված հյուրերի թիվը եղել է ավելի քան 1600 հոգի:
Ապրիլի 6-ին` ժամը 22:48-ին. ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 2 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ» թերթի իշխանությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետի քվեարկությունը խպորհրդարանում անցկացվելու է ոչ էլեկտրոնային եղանակով:
«Փաստ» թերթը գրում է. «Հրուշակեղեն արտադրող ռուսական «KDV Group» բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանը ողողել է իր արտադրանքով` ծանր կացության մեջ գցելով տեղական խոշոր արտադրողներին:
Նախագահ Թրամփի վարչակազմը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուս 38 գործիչների ու ընկերությունների նկատմամբ: Նրանց մի հատվածը բարձրաստիճան պաշտոնյաներ են:
Ապրիլի 6-ին, ժամը 21:36-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի մոտակայքում՝ Գութանասարի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ապրիլի 9-ին մարզահամերգայինում ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի ինաուգուրացիայից հետո նախատեսված է խնջույք, որը կկայանա «Ֆլորենս» ռեստորանում։
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանի կինը նախորդ տարի վաճառել է մեքենան՝ փոխարենը գնելով մեկ այլ մակնիշի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից: