Պատգամավորի կինը «LEXUS»–ը փոխարինել է «TOYOTA CAMRY»-ով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանի կինը նախորդ տարի վաճառել է մեքենան՝ փոխարենը գնելով մեկ այլ մակնիշի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:

Նահապետյանը հայտարարագրել է 16 միլիոն դրամ ու 30 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ, ինչպես նաեւ 8 միլիոն 539 հազար դրամ ու 19 հազար 879 ԱՄՆ դոլար եկամուտներ: Դոլարով արտահայտված գումարը ստացված փոխառություններ են՝ վարկեր, դրամից 8 միլիոն 442 հազարը աշխատավարձն է, իսկ 96 հազարը՝ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ:

Կինը՝ Ղարիբյան Լեյլին, ինչպես արդեն վերեւում նշեցիք վաճառել էր մեքենան: Խոսքը 3 միլիոն 500 հազար դրամ արժողությամբ «LEXUS GS 430» մակնիշի մեքենայի մասին է: Փոխարենը նա նույնքան դրամով ձեռք էր բերել «TOYOTA CAMRY 2.5»:

Կնոջ դրամական միջոցները կազմել են 9 միլիոն դրամ ու 160 հազար ԱՄՆ դոլար, իսկ եկամուտները՝ 936 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս