Բաժիններ՝

Ավտովթար Ֆանտան գյուղի մոտակայքում. տուժածի վիճակը գնահատել են կայուն ծանր

Ապրիլի 6-ին, ժամը 21:36-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի մոտակայքում՝ Գութանասարի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գութանասարի վրա Lincoln Navigator մակնիշի 77 RR 337 պետհմարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1975 թ. ծնված Ա. Ս.) մոտ 20 մ գլորվել է սարալանջից:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30