Վահրամ Բաղդասարյանը Վանաձորում կարկտապաշտպան ցանցերի գործարան է կառուցում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի վերջին գյուղնախարար Իգնատի Առաքելյանը Վանաձորի քաղաքապետարանում մասնակցել է CARMAC Group իտալական ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը «Վաբա» ՍՊԸ-ի հետ համատեղ շուտով Հայաստանում կհիմնի կարկտապաշտպան ցանցերի գործարան:
Ուշագրավ է, որ այս գործարանը, որի կառուցումը դեռ չի սկսվել, Վանաձորում կառուցվելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ընկերության կողմից՝ հենց նրան պատկանող տարածքում:
Նշենք, որ «Վաբա» ՍՊԸ-ն հիմնադրել է Վահրամ Բաղդասարյանը՝ 2002 թվականին, երբ պատգամավոր էր»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: