Բաժիններ՝

Ողբերգական վթար Սևանում. երիտասարդ վարորդը հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 6-ին՝ ժամը 20:46-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ Սևան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան քաղաքից դեպի Երևան-Իջևան մայրուղի դուրս եկող ավտոճանապարհի 1-ին կմ-ին «BMW» մակնիշի 47 RV 047 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1991 թ. ծնված Յ. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա քարերին:

Վարորդը և ուղևոր՝ 1971 թ. ծնված Ռ. Գ.-ը հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ Ռ. Գ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ վարորդը հիվանդանոցում մահացել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30