Նախարարը կոչ է անում բոյկոտել վատ տաքսիները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շատերը կհիշեն վարչապետ Կարեն Կարապետյանի՝ դեռ 2017թ. հունիսին տված հանձնարարականը` վերահսկողություն սահմանել տաքսիների նկատմամբ, լիցենզիա իրականացնելիս նրանց հանդեպ ուշադիր լինել:

«Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երեւանյան լիճը Սեւանա լճի տեղ Մալաթիա-Սեբաստիայով բերել, տարիֆների տարբեր կիրառում եւ այլն»,- ասել էր նա:

Ու քանի որ վերջերս նաեւ տաքսու վարորդների մասնակցությամբ մի քանի հանցագործություն էր տեղի ունեցել, թերթը ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին հարցրեց՝ ի՞նչ են արել վարչապետի հանձնարարականի ուղղությամբ:

Պարզվում է` իշխանությունները այս ոլորտում միայն օրենսդրական փոփոխություններ են անում: Ավելին` Մարտիրոսյանը նշել է, թե իրենց պետք է քաղաքացիների աջակցությունը:

«Ոչ թե կառավարության ինչ-որ որոշումով կամ պաշտոնյայի քայլով պետք է արվի, այլ դա հասարակությունը պետք է պայքարի դրա դեմ, որ մենք հասնենք բարձր մակարդակի»,- ասել է նա՝ կոչ անելով բոյկոտել վատ տաքսիները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30