Բաժիններ՝

«Միայն սիրիացիները պետք է որոշեն իրենց երկրի ապագան». Մոգերինի

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին չի բացառում, որ Սիրիայում ռազմական էսկալացումը կարող էսաստկանալ: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, նա հայտարարել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, որը նվիրված էր Սիրիայի շուրջ այստեղ անցկացվող միջազգային խորհրդաժողովին։

«Ռազմական էսկալացումն սպառնում է սաստկանալ եւ էլ ավելի խորանալ»,-ասել է նա: Մոգերինին նաեւ հայտարարել է, որ միայն սիրիացիները պետք է որոշեն իրենց երկրի ապագան: «Սիրիան ոչ շախմատի խաղատախտակ է եւ ոչ էլ աշխարհաքաղաքական խաղ: Սիրիան պատկանում է սիրիացիներին, եւ միայն նրանք պետք է որոշեն իրենց երկրի ապագան»,-ասել է նա:

«Սիրիայի քաղաքացիական հասարակությունը լիովին հասունացել է երկրում քաղաքական գործընթացը ղեկավարելու համար, որը լիովին պատկանում է սիրիական ժողովրդին»,-ընդգծել է Մոգերինին: Աստանայի գործընթացի երեք երաշխավոր երկրները (Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան) պետք է ապահովեն մարտական գործողությունների դադարեցումը Սիրիայում, ընդգծել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը:

«Աստանայի գործընթացի բոլոր երեք երաշխավորները պետք է շահագրգռված լինեն Սիրիայում մարտական գործողությունների դադարեցմամբ եւ պետք է կատարեն սեփական խոստումներն ու ապահովեն դա»,-հայտարարել է Մոգերինին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30