Մոսկվայում ուշադիր հետևում են Հայաստանի ներքաղաքական իրադրությանը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի բացառապես իրավական դաշտում: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը՝ ապրիլի 24-ին Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում ընդունելով Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, դեսպանը տեղեկատվություն է տրամադրել երկրի վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո Հայաստանի ընթացիկ իրադրության մասին: «Ռուսական կողմից ընդգծվել է, որ Մոսկվայում ուշադիր հետեւում են Հայաստանի ներքաղաքական իրադրության զարգացմանը եւ դրա շուտափույթ կայունացում են մաղթում ի շահ եղբայրական հայ ժողովրդի բարօրության,-նշել են ՌԴ ԱԳ նախարարությունում: -Հուսով ենք, որ առկա բոլոր հակասությունները կկարգավորվեն բացառապես իրավական դաշտում»:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հայ-ռուսական արտաքին քաղաքական փոխգործակցության հրատապ թեմաները, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,-հավելել են նախարարությունում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30