Բաժիններ՝

Օգտատերերն ամբողջ աշխարհում հայտնում են Instagram-ի աշխատանքի խափանման մասին

Ապրիլի 24-ին Instagram սոցիալական ցանցի աշխատանքում խնդիրներ են դիտվում մի շարք երկրներում: Այդ մասին հաղորդվում է Downdetector ծառայության էջում: «Instagram-ի աշխատանքում խնդիրներ են դիտվում ԱՄՆ-ի Արեւելյան ափի ժամանակով ժամը 07:37-ից (Երեւանի ժամանակով 15:37-ից)»,-ասված է հաղորդագրության մեջ:

Սոցիալական ցանցի աշխատանքում խափանումների մասին ամենից շատ հայտնում են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Սերբիայի, Բուլղարիայի, Լեհաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի օգտատերերը:

Խնդիրների մասին հայտնում են նաեւ ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Ավստրալիայում, Սինգապուրում եւ Ճապոնիայում: Ռուսաստանում օգտատերերը խնդիրների են բախվել Մոսկվայում, Նիժնի Նովգորոդում, Կազանում եւ Սանկտ Պետերբուրգում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս