Բաժիններ՝

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները Վալվերդեի կողքին են

Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ամբողջությամբ վստահում են թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին: Վերջինիս աշխատանքով այնքան էլ տպավորված չեն կատալոնական ակումբի ղեկավարության անդամները:

Կապտանռնագույնների առաջատարները, չնայած Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչից դուրս մնալուն, ամբողջովին վստահում են 54-ամյա մասնագետին և ցանկանում են շարունակել աշխատել նրա հետ:

Հիշեցնենք, որ իսպանական մամուլը գրում էր, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը պլանավորում է հեռացնել Վալվերդեին ամռանը: Շաբաթ օրը կատալոնական ակումբը նվաճեց Իսպանիայի գավաթը, իսկ Լա լիգայում ևս մեկ միավոր վաստակելով՝ կդառնա Իսպանիայի չեմպիոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս