Դատախազությունը ցմահ բանտարկություն պահանջեց Կարաջիչի համար
Քրեական տրիբունալների համար միջազգային մնացորդային մեխանիզմի (ՔՏՄՄՄ) դատախազությունը Հաագայում կայացած լսումներում Բոսնիայի եւ Հերցեգովինայի Սերբական Հանրապետության նախկին նախագահ Ռադովան Կարաջիչի համար, որը 40 տարվա բանտարկության էր դատապարտվել ռազմական հանցագործությունների համար, ցմահ բանտարկություն է պահանջել: Ապրիլի 24-ին հեռարձակումը վարել է ՔՏՄՄՄ-ի կայքը։
Հաագայում երկրորդ օրն է, ինչ տեղի են ունենում դատավճռի՝ պաշտպանող եւ մեղադրող կողմերի գանգատարկման դատավարությունները, 73-ամյա ամբաստանյալը ներկա է նիստերի դահլիճում: Փաստաբաններն ապրիլի 23-ին նրա համար պահանջել են դատավճռի բեկանում եւ կրկնական դատաքննություն: «Կարաջիչն արդարացի է դատապարտվել որպես չորս համատեղ հանցավոր արարքների մասնակից, դատավարությունը եղել է արդարացի, եւ նա իրավաբանական սխալ կամ որեւէ այլ խախտում չի ապացուցել առաջին ատյանի դատարանի վճռում»,- հայտարարել է դատախազ Բարբարա Գոյը:
Կարաջիչը՝ նախկին քաղաքական գործիչը, մասնագիտությամբ հոգեբույժը եւ բանաստեղծը, Սերբական Հանրապետության նախագահ է եղել 1992-ից մինչեւ 1996 թվականը: Բոսնիան եւ Հերցեգովինան 1992 թվականին հայտարարել է Հարավսլավիայի կազմից դուրս գալու մասին, ինչից հետո հանրապետությունում պատերազմ է սկսվել բոսնիացի մահմեդականների, սերբերի եւ խորվաթների մասնակցությամբ, որը շարունակվել է մինչեւ 1995 թվականը: Փորձագետների գնահատումներով՝ հակամարտությունում զոհվել է շուրջ 100 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: