Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Լոռու մարզում իրականացվող ծրագրերը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, ինչպես տեղեկացրել էինք, ընթացքի մեջ են մարզերում առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը: Առաջարկում եմ ծանոթանալ նաև Լոռու մարզում իրականացվող ծրագրերին․

1.Վանաձորում՝
Թիվ 20 դպրոցի ջեռուցման համակարգի կառուցում,
«Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկա»ՊՓԲԸ-ի ջեռուցում և վերանորոգում

2.Սպիտակում՝
. Թիվ 8 դպրոցի վերանորոգման համաֆինանսավորում և թիվ 2 դպրոցի տարածքի ասֆալտապատում

3.Ահնիձորում՝
Նախակրթարանի և հանդիսությունների սրահի ջրագծի անցկացում,
Նախակրթարանի արևային ցածր ճնշման ջրատաքացուցիչի գնման և տեղադրման աշխատանքներ,
Ահնիձորի դպրոցի տարածքում հենապատի կառուցում

4.Ալավերդիում Ակների ԲՄԿ վերանորոգում

5.Արևաշող համայնքում՝
Խմելու ջրի ջրագծի (700մ) կառուցում և «Արևաշողի առողջության առաջնային պահպանման կենտրոն»ՊՈԱԿ-ի վերանորոգում,

6. Խմելու ջրի ջրագծերի անցկացման աշխատանքներ Գարգառ, Սվերդլով, Մարց, Ծաղկաբեր, Լորուտ բնակավայրերում

7. Դաշտադեմի ԲՄԿ-ի վերանորոգում,
8. Գուգարքի հիմնական դպրոցի ուսումնական մասնաշենքի ջեռուցման համակարգի կառուցում,
9. «Մարգահովիտի առողջության կենտրոն»ՊՈԱԿ-ի վերանորոգում,
10. Ջրաշենի դպրոցի ուսումնական մասնաշենքի տանիքի հիմնանորոգում,
11. Կուրթանի մշակույթի պալատի վերանորոգում,
12. Կուրթանի դպրոցի մեկ մասնաշենքի հարթ տանիքի վերափոխում ծպեղնայինի,
13. Օձունի թիվ 2 դպրոցի գազաֆիկացում և ուսումնական մասնաշենքի ջեռուցման համակարգի կառուցում,
14. Շիրակամուտի 1 կմ քայքայված ջրագծերի փոխարինում նորով,
15. Ազնվաձորի ԲՄԿ-ի վերանորոգում,
16. Յաղդանի դպրոցի նոր ջեռուցման համակարգի կառուցում,
17. Ագարակի դպրոցի ջեռուցման համակարգի կառուցում,
18. Լեջանի դպրոցի գազաֆիկացում և ջեռուցման համակարգի կառուցում,
19. Սարահարթի ոռոգման ներքին ցանց,
20. Մեծ Պարնիի միջնակարգ դպրոցի ջեռուցման համակարգի կառուցում,
21. Շամլուղի դպրոցի ուսումնական մասնաշենքի տանիքի հիմնանորոգում,
22. Գեղասարի 3 ՕԿՋ-ի և 20 կապտաժների հիմնանորոգում,
23. Քարինջ գյուղ մտնող ջրագծի հիմնանորոգում,
24. Աթանի դպրոցի ուսումնական մասնաշենքի տանիքի հիմնանորոգում,
25. Բազումի դպրոցի ջեռուցման համակարգի կառուցում ,
26. Լուսաղբյուրի ոռոգման ջրի հիմնանորոգում
27. Պաղաղբյուրի ԲՄԿ-ի վերանորոգում:

Ծրագրերի ընդհանուր արժեքը 459 մլն 700 հազար դրամ է, որից 430,515 հազար դրամը հատկացվում է պետական բյուջեից»:

Տեսանյութեր

Լրահոս