Տաջիկստանում արգելափակվել են սոցիալական ցանցերը, մեսինջերները և YouTube-ը
Աշխարհի ամենախոշոր սոցիալական ցանցը՝ Facebook-ը, Տաջիկստանի տարածքում չի գործում, օգտվողները չեն կարող մուտք գործել սոցիալական ցանցեր և օգտվել YouTube-ից:
Միևնույն ժամանակ, չեն գործում նաև Viber, WhatsApp և Telegram մեսինջերները:
Տաջիկստանից այս ամենի վերաբերյալ մեկնաբանություններ դեռևս չեն արվել: Ավելին, կապի համար պատասխանատու ընկերությունները նշում են, որ արգելափակման գործում իրենցից ոչինչ կախված չէ:
Օգոստոսին Հնդկաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը խոստովանել էր մի շարք մեսինջերների և սոցիալական ցանցերի արգելափակման փաստը՝ նշելով, որ դա արվել է կեղծ տեղեկատվության տարածման դեմ պայքարելու համար:
Գարնանն էլ Ինդոնեզիայի իշխանությունները արգելափակեցին Tumblr միկրոբլոգի ծառայությունը` «անբարո բովանդակության» պատճառով:
Սիրարփի Աղաբաբյան