Բաժիններ՝

Կաթնաշոռային շերտավոր խմոր. ամենաարագն ու համեղն աշխարհում

Բաղադրիչներ

1. Ալյուր – 250 գ
2. Կարագ – 150 գ
3. Փափուկ կաթնաշոռ – 250 գ
4. Աղ – 1/4 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Կաթնաշոռը և կարագը խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:

2. Այնուհետև ավելացնել աղ և ալյուր:

3. Խառնել խմորը:

4. Խմորը փաթաթել թաղանթով և թողնել սառնարանում 24 ժամ, իսկ ավելի լավ է՝ 3-4 օր:

5. Խմորը չի սիրում տաք վայրում երկար ժամանակ մնալ, այնպես որ, պետք է արագ աշխատել սառը խմորի հետ:

6. Այս խմորից կարելի է պատրաստել ցանկացած քաղցր խմորեղեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս