Բաժիններ՝

«Յուվենթուս»-«Մանչեսթեր Յունայթեդ». ռևանշ-հանդիպում Մոուրինիոյի սաների համար

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի կենտրոնական խաղում «Յուվենթուսը» կրկին փորձելու է հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին»: Կկարողանա՞ն Մոուրինիոյի սաները ռևանշի հասնել:

«Յուվենթուս»

Թուրինյան ակումբն այս պահին շատ լավ տեսք ունի: Եվրոպական գրանդներից «Յուվենթուսի» հետ արդյունքներով այս պահին կարղ է համեմատվել  միայն «Մանչեսթեր Սիթին»:

«Ծեր սենյորան» այս մրցաշրջանում հաղթել է 14 խաղերից 13-ում՝ Ա սերիայում իր մրցակիցներից առաջ անցնելով 6 միավորով: Չեմպիոնների լիգայում ևս թուրինյան ակումբը գրեթե ապահովել է տեղը փլեյ-օֆֆում:

Կարդացեք նաև

Եվրոպական մրցաշարում «Յուվենթուսը» գոլ բաց չի թողել երեք խաղերում էլ՝ հաղթելով «Վալենսիային» (2:0), «Յանգ Բոյզին» (3:0) և «Մանչեսթեր Յունայթեդին» ՝«Օլդ Թրաֆորդում» (1:0):

Եվս մեկ հաղթանակ՝ անգլիական ակումբի նկատմամբ, և թուրինցիները կլինեն փլեյ-օֆֆում:

«Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» առաջնությունում դժվարությամբ  հաղթեց «Բորնմութին» (2:1) և «Էվերթոնին» (2:1)՝ բարձրանալով մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնական: Այնուամենայնիվ, այս պահին մնում է միայն կանխատեսել, թե ինչ է պատահել Մոուրինիոյի հայտնի թիմին:

«Կարմիր սատանաները» գոլ են բաց թողել նախորդ բոլոր հինգ խաղերում: Այս հանդիպումների ժամանակ թիմը հաղթեց  «Նյուքասլին» (3:2), ոչ-ոքի խաղաց «Չելսիի» հետ (2:2) և պարտվեց «Յուվենթուսին» (0:1):

Չեմպիոնների լիգայում մանկունյանցիներն արդեն իսկ ունեն լուրջ խնդիրներ: Թիմը երկրորդ հորիզոնականում է, բայց իր ակտիվում ունի միայն 4 միավոր: Եթե «Վալենսիան» հաղթի «Յանգ Բոյզին», ապա Մոուրինիոյի թիմին հաջորդ տուրում կարող է շատ դժվար փորձություն սպասել Իսպանիայում:

Այս հանդիպումը կլինի 14-րդը «Մանչեսթեր Յունայթեդի» և «Յուվենթուսի» միջև: Այդ խաղերից յոթը տեղի են ունեցել Թուրինում: «Ծեր սենյորան» տանն առաջին չորս հանդիպումներում հաղթել է, բայց ձախողել է մյուս խաղերը:

Ամենայն հավանականությամբ, Մոուրինիոն կրկին կընտրի պաշտպանական տակտիկան՝ փորձելով գնդակից զրկել թուրինցիներին: Սակայն «Յուվենթուսն» այժմ շատ լավ մարզավիճակում է և շատ լավ է խաղում նաև պաշտպանությունում: Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում իտալական ակումբը դեռևս գոլ բաց չի թողել:

Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր՝ կեսգիշերին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս