Եվրամիությունը փորձում է պառակտել ԵԱՏՄ երկրները. ՌԴ ԱԳՆ-ն` Հայաստանում կատարվողի մասին
ԵՄ ներկայացուցիչները այցելում են առանձին երկրներ և անցկացնում խմբային հանդիպումներ, որտեղ տալիս են անիրատեսական խոստումներ։ Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Հիմա գլխավոր խնդիրը փլուզումից խուսափելն է, հատկապես հաշվի առնելով միության անդամ պետություններից մեկի ղեկավարության դիրքորոշումը։ Հայաստանը շարունակում է Բրյուսելի հետ մերձեցման իր ուղին՝ 2025 թվականին ԵՄ-ին անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքի ընդունումից հետո»,–ասել է նա։
Հավելել , որ Ռուսաստանը դիտարկում է ԵԱՏՄ-ի ընդլայնումը դիտորդի մակարդակով, այլ ոչ թե նոր անդամակցության։ Հաշվի առնելով Արևմուտքի կողմից անընդհատ ստեղծված լոգիստիկ և այլ դժվարությունները, ԵԱՏՄ ընդլայնումը, հավանաբար, կհանգեցնի լրացուցիչ տնտեսական և բյուրոկրատական բեռի։

