Ամերիկացին վիճակախաղի տոմսերով մեկ օրում 5 մլն, 500 և 100 դոլար է շահել. UPI
ԱՄՆ-ի Նյու Ջերսիի բնակիչ Ռոբերտ Ստյուարտը մեկ օրվա ընթացքում շահել է 5 միլիոն դոլարի ջեքփոթը, իսկ դրանից հետո կարողացել է վիճակախաղի տոմսերով շահել եւս 500 դոլար եւ 100 դոլար: Այս մասին հայտնել է UPI գործակալությունը։
Ամերիկացին պատմել է, որ ինքը գնել է ակնթարթային վիճակախաղի մի քանի տոմսեր եւ արդեն խանութում պարզել, որ 5 միլիոն դոլար է շահել: Նա մոտեցել է վիճակախաղի աշխատակցին՝ տոմսը վերստուգելու համար:
Վերջինս կանչել է իր պետին, որը, Ստյուարտի խոսքով՝ դուրս է եկել իր առանձնասենյակից եւ շնորհավորել հաղթողին: Դրանից հետո, Ստյուարտը որոշել է մեկ անգամ եւս փորձել բախտը եւ գնել է եւս երկու տոմս, որոնք նույնպես շահող են եղել՝ մեկը 500 դոլար է բերել նրան, իսկ երկրորդը՝ 100 դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: