Բաժիններ՝

Ընձառյուծը ծառից զոհի վրա է նետվել զբոսաշրջիկների աչքի առաջ

Տանզանիայի Ռուահա ազգային բնայգում զբոսաշրջիկը տեսագրել է, թե ինչպես է ընձառյուծը որսում իմպալա-այծքաղին: Տեսահոլովակը հրապարակված է YouTube-ի Kruger Sightings ալիքում։

Այծքաղը հասնում է այն ծառի տակ, որի վրա պահ էր մտել գիշատիչը: «Ընձառյուծը դանդաղորեն շարժվում է դեպի ծառի բունը, իսկ իմպալան նույնիսկ գլխի էլ չի ընկնում վերահաս սպառնալիքի մասին,- պատմում է տեսանյութի հեղինակ Ֆիլ Հենքինսոնը:- Այնուհեեւ մեկ թե երկու վայրկյան, եւ նա ոստնում է զոհի վրա»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս