Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանությունը նոր խորհրդարանի մեկնարկից ի վեր անընդհատ փորձում է ընդդիմադիր պատգամավորներից ՀՀ տարածքի ծավալի մասին խոսք պոկել:

Հանձնած տարածքների, կրած պարտության, հազարավոր զոհերի պատասխանատուներն իրենց արածի ու չարածի համար պատասխան տալու փոխարեն անցել են հարձակման՝ սեփական օրակարգով և ագրեսիվությամբ:

Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը, դաշտ բերել իր համար նպաստավոր օրակարգեր և փորձել դրանք փաթաթել հասարակությանը՝ որպես առաջնահերթ և անհետաձգելի քննարկման հարց»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31