![](/banners/BeFunky-design.jpg)
««Յուվենթուսին» հաղթելը մի բան է, «Շախտյորին»՝ մեկ այլ բան: Մենք տարբեր պայմաններում էինք». Մոուրինիո
![](https://168.am/wp-content/uploads/2018/11/jose-mourinho-pep-guardiola-manchester-united-manchester-city-manchester-derby_3792021.jpg)
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է «Մանչեսթեր Սիթիին» պարտվելու մասին (1:3):
«Կարծում եմ, որ սա վատ խաղ անվանելը սխալ է: Մենք սխալներ արեցինք և վճարեցինք դրանց համար: Բոլոր երեք գոլերը մեր սխալներն էին: «Մանչեսթեր Սիթի» պես թիմերի դեմ խաղերում դա անընդունելի է:
Մենք երկու ծանր խաղ անցկացրինք իրար հետևից: Դա ֆիզիկական վիճակ չէ, այլ հոգեբանական: Կարծում եմ, որ դա ազդել է որոշ տղաների վրա:
Թուրին մեկնելն ու աշխարհի լավագույն ակումբներից մեկի հետ խաղալն այլ բան է: «Յուվենթուսին» հաղթելը մի բան է, «Շախտյորին»՝ մեկ այլ բան: Մենք տարբեր պայմաններում էինք»,- նշում է Մոուրինիոն:
Սիրարփի Աղաբաբյան