Ազգային ժողովում մեկնարկել է քառօրյա նիստը. ուղիղ

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Նոյեմբերի 13-ի նիստի օրակարգում է Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

Օրակարգի պարտադիր քննարկման հարցերից են նաև «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին , «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին, «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին», «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը:

Նիստի օրակարգում են նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Արհեստակցական միությունների մասին» օրենքներում լրացումներ կատարելու , «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու, «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին , «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ նախագծեր:

Տեսանյութեր

Լրահոս