
«Նրանք, ովքեր ցանկանում են հակակշռել միաբևեռ խորհրդարանը և զբաղվել Հայաստանի վաղվա օրով, բնական կերպով քվեարկելու են ՀՀԿ-ի». Վիգեն Սարգսյան

Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր ցուցակի առաջին տասնյակից յուրաքանչյուրը կարող էր լինել ցուցակի առաջին համարը:
Մեծ պատիվ է լինել առաջին փոխնախագահ մի ուժի, որը մեր անկախության հասակակիցն է և որի առաջնորդներն են եղել Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը և այսօր Սերժ Սարգսյանն է:
Նրանք, ովքեր քարոզարշավում կենտրոնանան մեզ քննադատելու վրա, փորձելու են միավորներ վաստակել անցյալի հետ պայքարելու և ոչ թե ապագան կառուցելու տեսլականի շուրջ:
Մեզ քննադատելու հարցում նրանք բոլորը զիջում են Նիկոլ Փաշինյանին: Հետևաբար, նրանք, ովքեր ցանկանում են առաջիկա ընտրություններում կենտրոնանան անցյալի հետ կռիվ տալու վրա` պետք է ձայն տան Փաշինյանին: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հակակշռել միաբևեռ խորհրդարանը և զբաղվել Հայաստանի վաղվա օրով, բնական կերպով քվեարկելու են ՀՀԿ-ին, որը միակ ուժն է, որ մատնանշում է և շարունակելու է մատնանշել Փաշինյանի կառավարության բացթողումները»:
https://www.facebook.com/Vigen.A.Sargsyan/posts/198266571088723?__xts__[0]=68.ARDqGwx1gzEvCqpPZqaHdPAKOSdgSAFPCV4uaaWPLoXieodMN7dFj50F6o6Pe_utPg6PD6BDX5J9zQct9F5Yp2ArhbhsvYhRmrOf9NOr2khzNYh0vap2Q-L8ZU4xLnOETJYzme6CyEqKlEx4bva-eVR-YAG-rP4A40EoB8LujUUhj8XqC8XryfAVqOCGBqqihz75H9WtIhLjXJ9u49LoRhrUZK1GUk076a_Wva_wbE7mrG-H9yloB4ERaRnleA9ilkzZphZYXgfFOs-8R3oYVXVcHMxs_mBxm27pctj-uNN0bkPVIt1IPHD5gnpM72zhXeSnCn8kAq70PIdzWg3wA5Y&__tn__=-R