Բաժիններ՝

Ալեքսիս Օհանյանը ներկայացրել է «Շախմատ» անունով հայկական կոնյակը. Հասույթի մի մասը կուղղվի Հայաստանում անտառային տարածքների վերականգման ծրագրին

Ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ներկայացրել է գաղտնի նախագիծը, որի մասին նախօրոք հայտնել էր սոցիալական ցանցերում:

Ալեքսիս Օհանյանը «Շախմատ» (Shakhmat) անունով կոնյակի արտադրություն է սկսել, որի վաճառքից ստացած հասույթն ուղղվելու է Հայաստանում բարեգործական ծրագրի: «Այսօր ես ներկայացնում եմ ձեզ նոր հայկական կոնյակ՝ «Շախմատ» անունով: Առաջին թողարկմամբ արտադրվել է 2400 շիշ: Դրանք գնելու համար շտապեք այցելել shakmatbrandy.com կայք: Այս ծրագիրը չէր կարող կյանքի կոչվել առանց Ֆլավիեր և Էլիզաբեթ Գարվինների, ովքեր ամեն ինչ արեցին, որպեսզի 23-ամյա այս հայկական ավանդույթն աշխարհին հասցնելու համար»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Օհանյանը:

«Շախմատ»-ի յուրաքանչյուր վաճառված շշի վաճառքից ստացված հասույթից որոշակի գումար կուղղվի Հայաստանում իրականացվող Armenia Tree Project ծրագրին:

Ալեքսիս Օհանյանը նաև տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում, որում ներկայացնում է իր սկսած նախագծի նախապատմությունը: Օհանյանը նախ նշում է, որ հայերի համար շախմատն ավելին է, քան խաղը: «Այն կյանքի, համառության, համբերության և իմաստության խորհրդանիշ է մարդկանց համար, ովքեր չեն ընկնում նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց վերահսկողության տակ են պահում»,- ասում է Օհանյանը:

Այնուհետև նա նշում է, որ կոնյակի համար ճիշտ համ գտնելու համար ժամանել է Հայաստան՝ իր հայրենիք: ««Շախմատ»-ի համար մենք օգտագործել ենք կարմիր տեսակի խաղողներ (Ռքածիթելի, Կանգուն, Գառան դմակ, Կախեթ): «Շախմատ»-ը 23 ամյա հնության կոնյակ է, որը պահվում է կովկասյան փայտյա տակառներում, որոնք նրան յուրահատուկ համ են տալիս: «Շախմատը»-ն առաջարկում է համերի առատություն, ներառյալ՝ չորացրած մրգերի (չիր, չամիչ), ընկույզի, մեխակի, ծխախոտի, մեխակի, վանիլ, կաղին և մի փոքր սև պղպեղ»,- պատմում է Օհանյանը:

??? Today’s the day I share my new Armenian Brandy, Shakmat, with the world!There are only 2,400 bottles in the first run, so head over to shakmatbrandy.com to get them while you can. This project couldn't have happened without Flaviar and Elisabeth Garvin who did all the work to bring this one-of-a-kind 23 year Armenian tradition to the world.Sign up on the site to be first to know when we get more… Your move ? https://www.shakmatbrandy.com/

Gepostet von Alexis Ohanian Sr. am Montag, 12. November 2018

Նա ներկայացնում է նաև Armenia Tree Project-ի հետ համագործակցությունը: Ալեքսիս Օհանյանն ընդգծում է, որ Խորհրդային Միության տարիներին ցուրտ ձմռան և տնտեսական դժվարությունների պատճառով Հայաստանի տարածքում ծառահատումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ երկրի տարածքում ծառածածկ է 10 տոկոսից էլ քիչ հատվածը: «Մենք համագործակցում ենք Armenia Tree Project-ի հետ, որպեսզի օգնենք երկրի ծառածածկ տարածքների վերականգմանը՝ «Շախմատ»-ի յուրաքանչյուր շշի վաճառքով: Armenia Tree Project-ն արդեն ավելի քան 5 միլիոն 5 հարյուր հազար ծառ է տնկել՝ ստեղծելով նաև հարյուրավոր սեզոնային աշխատատեղեր: Յուրաքանչուր շշի վաճառքից ստացված հասույթի մի մասն ուղղվելու Armenia Tree Project-ին՝ որպես աջակցություն Հայաստանում անտառների վերականգման աշխատանքին: «Ես հպարտանում եմ«Շախմատ»-ով, բայց ես ավելի հպարտ եմ նրա համար, որ սա ձեր և շատ մարդկանց համար լինելու է Հայաստանի համը զգալու առաջին փորձը»,- ասում է Ալեքսիս Օհանյանը:

««Շախմատ»-ը պրեմիում դասի բրենդ է գինեգործության հայրենիքից: Այն հայկական ազգային երկու գանձերի՝ կոնյակի և շախմատի միահյուսումն է»,- ասված է shakmatbrandy.com կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս