ԱԱԾ-ում ԱԻՆ-ում չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է քննվում. Դավիթ Տոնոյանը չի հարցաքննվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԱԾ-ում ԱԻՆ-ում չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է քննվում: Ընդ որում, չարաշահումները կատարվել են, երբ նախարարը այժմ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էր: Թերթի հարցին՝ իրեն հարցաքննության հրավիրել են, թե ոչ, Տոնոյանը բացասական պատասխան է տվել:
«Այդ դեպքերի հետ կապված մի ամբողջ կոպլեքս է, որով նախաքննությունը ներկայումս իրականացվում է, ես չէի ուզենա որեւէ մեկնաբանություն անել դրա հետ կապված»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է կոռուպցիոն բացահայտումներին, ըստ Տոնոյանի, թավշյա հեղափոխությունից հետո ավելացել են բացահայտման դեպքերը:
«Եթե հիմա որեւէ բան կատարվել է իմ պաշտոնավարման ժամանակահատվածում եւ ունեցել է հետեւանքներ, կարող ենք խոսել այդ մասին, բայց ես հիմա գիտեմ, որ պաշտպանության նախարարությունում իրականացվում է բազմաթիվ ծառայություններ ու բազմաթիվ քննություններ»,- ասել է նա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: