Բաժիններ՝

Ինչպես է խոսքի մաքրությունն ազդում հիշողության վրա

Օսթինի Տեխասի համալսարանի հետազոտողները եւ UTsoundLab լաբորատորիայի լեզվաբանները պարզել են, թե ինչու մի խոսակցությունից տեղեկատվությունը կարող է հիշվել երկար ժամանակ, իսկ մյուսը՝ միանգամայն դուրս թռչել գլխից: Այդ մասին հայտնել է Science Daily պորտալը:

Գիտնականները ենթադրել են, որ նյութի հիշվելու վրա ազդում է խոսքի արագությունն ու մաքրությունը: Այս վարկածն ստուգելու համար հետազոտողները ներգրավել են անգլերենին տիրապետող 60 մարդու (նրանց կեսը ՝ լեզուն կրողներ): Փորձի մասնակիցներին ընթերցել են 72 նախադասություն (վեց բլոկ 12-ական նախադասությամբ) երկու եղանակով՝«մաքուր խոսքով» դանդաղ տեմպով, հստակ արտասանությամբ եւ «խոսակցական լեզվով»՝ ավելի արագ եւ ոչ այնքան շեշտադրված, ինչպես առաջին դեպքում: Դրանից հետո նախադասություններն անհրաժեշտ էր հիշողությամբ վերարտադրել:

Գիտաորձը ցույց է տվել, որ ինչպես օտարերկրացիներն, այնպես է լեզուն կրողներն ավելի լավ են հիշել այն նախադասությունների բովանդակությունը, որոնք արտասանվել են հնչյունաբանորեն «մաքուր» եւ դանդաղ: Գիտնականները դա բացատրել են այսպես. եթե մարդը չավազանց արագ է խոսում կամ ոչ բավականաչափ հստակ է արտասանում իր մտքերը, ունկնդիրն ստիպված է լինում ավելի շատ «մտավոր պաշարներ» ծախսել ասվածը «վերծանելու» համար: Հետեւաբար, ուղեղը որքան շատ է ուժ ծախսում հասկանալու վրա, այնքան քիչ պաշարներ են մնում նյութը հիշելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս