ՍԻՄ-ը մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին

«Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցությունը սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել: ՍԻՄ կուսակցության նախագահությունը քննարկել է արտահերթ ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը: Որոշում  է կայացվել  մասնակցել մոտակա ընտրություններին:

«Կուսակցության համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարություններ տրվեցին նախապատրաստել տեղական նախընտրական շտաբները, կազմել ՍԻՄ կուսակցության նախընտրական ծրագիրը եւ ձեւավորել նախընտրական ցուցակ:

Միաժամանակ, ՍԻՄ նախագահին նախագահությունը լիազորեց, անհրաժեշտության դեպքում, բանակցություններ վարել այլ քաղաքական ուժերի հետ:

Կուսակցության Նախագահությունը որոշեց հրավիրել ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի արտահերթ նիստ ս.թ. նոյեմբերի 2-ին»,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

ՍԻՄ կուսակցություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031