ԸՕ բարեփոխումների փաթեթն ԱԺ-ում քննարկվելու է 24-ժամյա ռեժիմով

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթն ԱԺ-ում կքննարկվի հատուկ ընթացակարգով՝ 24 ժամյա ռեժիմով: ԱԺ արտահերթ նիստում նման ռեժիմով քննարկման համար կողմ քվեարկեց  54, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 5 պատգամավոր:

«Հաշվի առնելով ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մատնանշած ժամկետները և Նիկոլ Փաշինյանի ու մեր կուսակցության ղեկավարի՝ Գագիկ Ծառուկյանի միջև կնքված հուշագրի բովանդակությունը՝ մենք վերահաստատում են մեր դիրքորոշումը՝ ԸՕ փոփոխությունների փաթեթն ընդունել այն ժամկետում, որ չխախտվեն սահմանված ժամկետները»,-ասաց Ծառուկյան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ու խնդրեց քննարկումը կազմակերպել 24-ժամյա ռեժիմով:

Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե հուշագիրն ինչ կապ ուներ դրա հետ:

Պետրոսյանը պատասխանեց՝ իրենց դաշինքն այն դաշինքն էր, որը առաջին անգամ չընդունելուց հետո նախաձեռնեց արտահերթ նիստ հրավիրելը և ԸՕ բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ բերելը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031