Մարտուն Գրիգորյանը երկմտում է՝ վերցնե՞լ մանդատը, թե՞ ոչ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում երեկ ոգեւորված էին Ֆելիքս Ցոլակյանի նախարար դառնալու փաստով, քանզի իրենց շարքերը կհամալրվեն եւս մեկ յուրային պատգամավորով: Ցոլակյանը պատգամավոր է դարձել ՀՀԿ ռեյտինգային ցուցակով՝ Շիրակից։

Վարկանիշային ցանկում նրանից հետո ամենաշատ ձայն ստացած թեկնածուն Մարտուն Գրիգորյանն է, սակայն վերջինս, որոշ տեղեկություններով, դեռ երկմտում է՝ վերցնե՞լ մանդատը, թե՞ ոչ, արտահերթ ընտրությունները հեռու չեն, եւ մի քանի ամսվա համար արժե՞ միանալ «խորտակվող նավին»։

Իսկ թիմը նրան համոզում է չհրաժարվել մանդատից, քանի որ իր ընտրողների հանդեպ դա ազնիվ չի լինի: Նախկին ԲՀԿ-ական, այժմ անկուսակցական Գրիգորյանի որոշումը հայտնի կդառնա առաջիկա օրերին, նա մեկ շաբաթ ունի հրաժարվելու կամ մանդատը վերցնելու համար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031