«Կան բազմաթիվ աուդիո և վիդեոնյութեր, որոնք ցույց են տալիս, թե ինչ է տեղի ունեցել իրականում։ Համացանցում կա տեսանյութ, որում երևում է, որ ցուցարարների կողմից գործի է դրվել մարտական զենք և այլն։ Այս ամենը վերաշարադրելն անհնար է։ Սպանությունների մի մասը կարող է կատարված լինել հենց այդ զենքի օգտագործմամբ»:
Յունիբանկը, հաջողությամբ տեղաբաշխելով պարտատոմսերի հինգ թողարկումների ամբողջ ծավալը, հայտարարում է անվանական արժեկտրոնային դրամական և դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին:
ՀՀ Ազգային ժողովում երկրորդ անգամ գումարված արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը կրկին չստացավ բավարար ձայներ: Բարեփոխումների փաթեթին կողմ քվեարկեց 62 պատգամավոր, դեմ՝ 2 պատգամավոր, ձեռնպահ պատգամավոր չկար: Փաթեթի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն:
«Իրականում, այս քննարկումը կարելի էր համարել հրաշալի, եթե այն տեղի ունենար ընտրությունների անցկացումից ոչ 42 օր առաջ»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը։
Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ իրականացվող համաներման նախագիծն Ազգային ժողովում կքննարկվի հոկտեմբերի 31-ին։
Բրյուսելը չի կարողանում մինչեւ նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ի պատժամիջոցների ուժի մեջ մտնելը գտնել Եվրամիության որեւէերկիր, որը կհամաձայներ իրավաբանական հասցե դառնալ ընկերության՝ Իրանի հետ առեւտրական հաշվարկների համար հատուկ մեխանիզմի (SVP) գրանցման նպատակով:
2018թ. հոկտեմբերի 29-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնում է Բելառուսի Հանրապետություն` մասնակցելու Մյունխենյան անվտանգության համաժողովի հիմնական խմբի հանդիպմանը։
2018 թվականի հոկտեմբերի 25-ին կայացած ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստում քննարկվել է ընթացիկ մրցաշրջանում մինչեւ 14 տարեկանների մանկապատանեկան առաջնության Բ1 ենթախմբում հանդես եկող «Անդրանիկ-05» եւ մինչեւ 16 տարեկանների մանկապատանեկան առաջնության Ա ենթախմբում հանդես եկող «Արտաշատ-03» թիմերում ընդգրկված մի քանի ֆուտբոլիստների փաստաթղթերի համապատասխանության հարցը, հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
«Հարգելի պարոն Միրզոյան, բա ինձ խի՞ չես զանգել, տեսնես՝ ես ոնց եմ։ Բազմաթիվ այլ ընկերների ինչի՞ չես զանգել։ Մի անգամ SMS ես ուղարկել ապրիլին՝ հեղափոխության օրերին, տեսել ես, որ չի «կպնում», էլ իմ ողջությունը քեզ չի հետաքրքրում։ Քեզ հետաքրքրում է միայն այն մարդկանց ողջությունը, ով կարող է պոտենցիալ կողմ քվեարկել այս ԸՕ-ին»։
«Ես չէի կասկածում, որ այս ներկայացումը կայանալու է ու նշանակվելու են արտահերթ ընտրություններ։ Զարմանալի ոչինչ չկա, քանի որ մյուս քաղաքական ուժերը բավարար քաղաքական կամք չցուցաբերեցին ու չհամագործակցեցին միմյանց հետ, որպեսզի դա թույլ չտային։ Բայց Փաշինյանն առաջ է մղվում այս պահին դեռ իր ունեցած ռեսուրսների մոբիլիզացիայի շնորհիվ։ Ակնհայտ է, թե խորհրդարանական կուսակցությունները պատրաստ չեն ընտրությունների, ապա արդյունքները լիովին կանխատեսելի են»։
Իջևանի համայնքապետարանի հովանավորությամբ լույս է տեսել «Իջևան մոլորակից իջած փրկիչը» գիրքը: Այս մասին տեղեկացնում է Իջևանի համայնքապետարան ֆեյսբուքյան էջը:
Հարգելի քաղաքացիներ, 2018 թվականի հոկտեմբերի 29-ին ժամը 09.00-ից տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական ստորաբաժանումը (հասցե՝ Գաջեգործների 76, Դավիթ Բեկ փողոցի հարևանությամբ) վնասված կապուղու պատճառով այս պահին չի կարող սպասարկել քաղաքացիներին:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում ԸՕ քննարկման ժամանակ ասաց, որ կառավարության ծրագրում գրված է՝ բիզնեսը պետք է տարանջատվի քաղաքականությունից:
Աշխարհի 20 երկրների գիտական և տեխնոլոգիական կենտրոնների ներկայացուցիչները հոկտեմբերի 29-30-ը Երևանում կմասնակցեն «Նախագծելով էվոլյուցիան» ինովացիոն ֆորումին:
ԱՀ ոստիկանության ղեկավարության մոտ 2018թ 2-րդ կիսամյակում անցկացվելիք օպերատիվ խորհրդակցությունների պլանի համաձայն՝ ԱՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը սույն թվականի հոկտեմբերի 27-ին օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց հասարակական կարգի ապահովման բաժնի, տարածքային ստորաբաժանումների պրոֆիլակտիկայի բաժին-բաժանմունքների և թույլտվության համակարգի ծառայողների հետ։
Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսությունում սպանված ընդդիմադիր սաուդացի լրագրող Ջամալ Խաշոկջիի գործով Թուրքիա է ժամանել Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը:
«Որևէ մեկը չի ասում, որ ռեյտինգային համակարգը շատ վատն էր, դրա համար ենթակա է փոփոխման»,- այսօր խորհրդարանում ասաց ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
«Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցությունը սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության բոլոր պատգամավորները ներկայացել են ԱԺ արտահերթ նիստին, որի օրակարգում Ընտրական օրենսգրքի քննարկումն է, իրենց խոսքը կատարելու համար: Այս մասին նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթն ԱԺ-ում կքննարկվի հատուկ ընթացակարգով՝ 24 ժամյա ռեժիմով: ԱԺ արտահերթ նիստում նման ռեժիմով քննարկման համար կողմ քվեարկեց 54, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 5 պատգամավոր:
Սպանված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշաքջին փորձում էր գտնել Սաուդյան Արաբիայի կողմից Եմենում քիմիական զենքի օգտագործման ապացույցներ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հոգաբարձուների և խորհրդատվական խորհուրդների անդամների հետ, որոնց թվում են առաջատար հայ գիտնականներ, ինժեներներ, ձեռներեցներ ամբողջ աշխարհից:
Հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում վթարի ենթարկված ինքնաթիռի ուղևորների և անձնակազմի թվում, նախնական տվյալներով, ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն եղել:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 23.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աթոյան և Նոր Արեշի 3-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 63-ամյա Սվետլաննա Հակոբյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ հաջորդ օրը, գիտակցության չգալով, մահացել է:
Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 09:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի (նախկինում՝ Նուբարաշենի հոգեբուժարան) տնօրեն Նարեկ Վանեսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Ինդոնեզիայի փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ձեռնամուխ են եղել Lion Air ավիաընկերության ինքնաթիռի որոնումներին, որն աղետի է ենթարկվել Ճավա կղզու ափի մերձակայքում:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարաններին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։
Ոստիկանները դեպքից վայրկյաններ անց բռնեցին բնակարանագողերին։