Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչությունն «անքաղաքավարություն» է որակել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի երևանյան այցի ընթացքում վերջինիս կողմից արված հայտարարությունը։
«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշպանության» նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանն անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից անչափահասների շրջանում միասեռականության քարոզն արգելող նախագծի մերժմանը և Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ նոյեմբերին Երևանում կայանալիք ԼԳԲՏ համաժողովի վերաբերյալ, նկատեց, որ վարչապետի պաշտոնակատարը խորհրդարանում խոսեց՝ ոչ որպես քրիստոնյա, քանի որ, ըստ նրա՝ քրիստոնյայի համար միանշանակ է, որ միասեռականությունն այլասերում է, և նրանց կողմից իրականացվող ցանկացած քարոզ պետք է մերժվի։
«Ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար հարկավոր է քաղաքական կամք»:
«Այժմ քրեակատարողական հիմնարկներում պատիժ է կրում մինչև 2000 հոգի: Թիվը նվազել է պայմանական վաղակետ համակարգի կիրառման, գրավով ազատ արձակվելու, պրոբացիոն ծառայության արդյունքում»:
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է «Բարսելոնայից» կրած պարտության մասին (1:5):
«Ռեալ Մադրիդի» պաշտպան Խուլեն Լոպետեգին խոսել է «Բարսելոնայից» կրած պարտության մասին (1:5):
«Շառլ Ազնավուրը ինձ համար եղել է և կմնա համաշխարհային մեծության երգիչ: Ազնավուրի երգերով սերունդներ են դաստիարակվել:
Ստամբուլում Դոլմաբահչե պալատում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Կողմերը համատեղ մամուլի ասուլիս են տվել։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, նկատի ունենալով արցախյան հարցը, ասել է.
Ինդոնեզական Boeing-737-ի կործանման շրջանում փրկարար գործողությունը կշարունակվի ողջ գիշերը:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 18.45-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1963 թ. ծնված Ալեկսեյ Ս.-ն։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ 2021 թվականին իր թեկնածությունը չի առաջադրելու Բունդեսթագում եւ չի հավակնելու կանցլերի նոր ժամկետի:
Եվրամիությունը գործարկել է 1 մլրդ եվրո ծավալով քվանտային տեխնոլոգիաների զարգացման ծրագիրը եւ նպատակ է դնում Եվրոպան առաջիկա տարիներին աշխարհի առաջատարը դարձնել այդ ոլորտում:
ԱՄՆ-ն իր նպատակներին չի հասնի Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելով, դրանց պատճառով ոչ մի նոր բան տեղի չի ունենա:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 13:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենայից իջեցնելու և իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քանի որ չեմ հասցնելու պատասխանել Հանրապետության վարչապետի երկրորդ (չ)ընտրության եւ Ազգային ժողովի արձակման վերաբերյալ ձեր հարցերին անհատապես, եւ հաշվի առնելով, որ այս կարծիքը կհետաքրքրի նաեւ իմ մյուս ընկերներին, ստորեւ ներկայացնում եմ Ազգային ժողովի կողմից երկրորդ անգամ վարչապետ (չ)ընտրելու ընթացակարգը՝ ժամանակացույցով։
Jasa Raharja ապահովագրական ընկերությունը մինչեւ 50 միլիոն ինդոնեզական ռուփի (3285 դոլար) կվճարի Ճավա կղզու ափի մոտ Lion Air ավիաընկերության ինքնաթիռի կործմանման զոհերի ընտանիքներին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը սպասվող խորհրդարանական ընտրություններում կգլխավորի Գագիկ Ծառուկյանը:
Իսպանիայի մեծ մասում բարդ օդերեւութաբանական պայմանները հանգեցրել են էլեկտրամատակարարման ընդհատումների, ճանապարհների եւ երկաթուղիների, մի շարք նավահանգիստների փակման, փրկարարները մի կորածի են որոնում Գալիսիայում։
Լա Լիգայում «Բարսելոնայից» ջախջախվելուց հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հրաժեշտ է տվել թիմին: Մարզիչը կարծում է, որ ակումբի ղեկավարոթյունը կհեռացնի իրեն:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը առաջարկել է նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին իր խորհրդականի պաշտոնը, ինչից Նիկոյանը հրաժարվել է:
Հոկտեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Երևանի քաղաքապետի կողմից հոկտեմբերի 29-ին հրավիրված արտահերթ նիստում ավագանին ընտրեց Երևանի փոխքաղաքապետերին: Երևանի նոր փոխքաղաքապետերն են Տիգրան Վիրաբյանը, Սերգեյ Հարությունյանն ու Հայկ Սարգսյանը:
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցությունը վիթխարի տնտեսական խնդիր կդառնա Ռուսաստանի համար, հարկ կլինի պաշտպանության գոտի կառուցել Սոչիի մերձակայքում:
Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Էնդրյու Շոֆերին և Ստեֆան Վիսկոնտիին:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Հարություն Բերբերյանը 168.am-ի հարցին ի պատասխան՝ հերքեց՝ «Նման բան չի եղել, «Մելլաթ» բանկի գործունեությունը երբևէ չի դադարեցվել»։
Բելգիայում հետաքննությունը պարզում է ենթադրվող մի քանի միլիարդ եվրոյի ճակատագիրը, որն անհետացել է Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիին պատկանող հաշիվներից. մամուլում կասկածներ են հայտնվում, որը փողերը կարող էին օգտագործվել Լիբիայում տարբեր խմբավորումների ֆինանսավորման համար:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ամփոփելով ԲԴԽ վերջին վեց ամիսների աշխատանքները, տեղեկացրեց, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից դատական համակարգում ներդրվելու է մշտադիտարկման համակարգ, որը հնարավորություն կտա հետևելու, թե որ դատարանում քանի գործ է մուտք եղել։
Ինդոնեզիայի փրկարար ծառայության ներկայացուցիչները հոկտեմբերի 29-ին հայտարարել են, թե հույս չունեն, որ Ճավա կղզու արեւմտյան ափին Lion Air ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո կարող են ողջ մնացածներ լինել:
Հայաստանում առողջապահության ոլորտի գլխավոր մասնագետների ինստիտուտը հնացած է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով` այն իրեն որպես գործող ինստիտուտ չի դրսևորել: