«Փաշինյանն առաջ է մղվում այս պահին դեռ իր ունեցած ռեսուրսների մոբիլիզացիայի շնորհիվ». Ռոբերտ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական Lenta.ru-ին, որտեղ անդրադարձել է առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին:

«Ես չէի կասկածում, որ այս ներկայացումը  կայանալու է ու նշանակվելու են արտահերթ ընտրություններ։ Զարմանալի ոչինչ չկա, քանի որ մյուս քաղաքական ուժերը բավարար քաղաքական կամք չցուցաբերեցին ու չհամագործակցեցին միմյանց հետ, որպեսզի դա թույլ չտային։ Բայց Փաշինյանն առաջ է մղվում այս պահին դեռ իր ունեցած ռեսուրսների մոբիլիզացիայի շնորհիվ։ Ակնհայտ է, թե խորհրդարանական կուսակցությունները պատրաստ չեն ընտրությունների, ապա արդյունքները լիովին կանխատեսելի են։

Սա անկասկած, բեկումնային պահ է։ Հայաստանի վարչապետը կենտրոնացնում է իշխանությունը, ինչի հետևանքով Հայաստանում ձևավորվելու է միակուսակցական խորհրդարան, որտեղ լիովիոն դոմինանտ է լինելու կուսակցական մի միավորը։

Այդ քաղաքական միավորում էլ դոմինանտ է լինելու մեկ մարդ։

Կարդացեք նաև

Չեմ կարծում, որ նման իրավիճակը կարող է ապահովել երկարաժամկետ կայունություն։ Մյուս բոլոր խորհրդարանական կուսակցությունները հայտարարել են, որ պատրաստ չեն նման սցենարի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031