Որքա՞ն է Կադաստրի կոմիտեի ղեկավարի նոր տեղակալի ունեցվածքը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի նորանշանակ տեղակալ Լեւոն Մելիքյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Լեւոն Մելիքյանը հայտարարագրել է բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի դրամական միջոցները կազմել են շուրջ 2 269 773 ՀՀ դրամ եւ 598 ԱՄՆ դոլար:
2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը ստացված եկամուտները գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 828 640 ՀՀ դրամ:
Ըստ Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների՝ Լեւոն Մելիքյանը ճարտարապետության մագիստրոս է, մասնագիտական եւ ՏՏ ոլորտում աշխատանքի բազմամյա փորձ ունի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: