Բաժիններ՝

Օձեր են հայտնաբերվել

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավետիս Ահարոնյան փողոցի թիվ 16 շենքի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյան 16 փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս