Ձիերը գողացել ու մորթել էին
Օգոստոսի 23-ին Կոռնիձոր գյուղի մի բնակիչ դիմում էր ներկայացրել ոստիկանության Գորիսի բաժին, որ հուլիսի 26-ից մինչև հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իր երկու ձիերը կորել են, իսկ այդ առավոտյան կենդանիներին փնտրելիս Սյունիքի մարզի Տեղ և Կոռնիձոր գյուղերի միջև ընկած դաշտամասում տեսել է իր ձիերի մնացորդներն ու պարանը և համոզված է, որ կենդանիները գողացել են ու գյուղից հեռու մորթել: Պատճառված վնասը 460 հազար դրամ է:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, համագործակցելով ոստիկանության Սիսիանի և Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանային ոստիկանության բաժնինների ծառայողների հետ, Գորիսի հետախույզները սեպտեմբերի 6-ին պարզել են, որ գողությունը կատարել են Կոռնիձորցի, 26-ամյա Աշոտ Խ.-ն և Տեղ գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Մ.-ն:
Կատարվում է քննություն։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: