Վաճառականների դժգոհությունների հետքերով. կառավարության նպատակն այլ է. «Ժողովուրդ»

«Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող վաճառականները դժգոհում են բարձր մաքսատուրքերից: «Ժողովուրդ» թերթի թղթակցի հետ զրույցում նրանք պատմել են, որ եթե նախկինում Հայաստան հագուստ ներկրելիս 1 կգ-ի համար 6-7 դոլար մաքսավճար էին մուծում, ապա հիմա նույն ապրանքը ներկրելու դեպքում մաքսավճարը կազմելու է ամեն հագուստի արժեքի 32 տոկոսը:

Այս որոշումն, իհարկե, չի բխում ներկրողների շահերից, վնասում է նրանց բիզնեսին, նաեւ կարող է գնաճի պատճառ դառնալ: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» թերթի աղբյուրները, կառավարությունն այսպես նպատակ ունի զարգացնելու տեղական արտադրությունը: Գաղտնիք չէ, որ հիմնականում Թուրքիայից ու Չինաստանից ներկրված էժան ու անորակ հագուստը ողողել է հայկական շուկան, մինչդեռ կարելի է փոքր ու միջին ձեռնարկատերերին արտոնություններ տալով` նպաստել տեքստիլ արդյունաբերության զարգացմանը: Մանավանդ, երբ հաճախ ներկրված հումքը նույն արժեքն ունի, ինչ նշված երկրներից ներկրված պատրաստի արտադրանքը:

Այսպիսով, տեղական արտադրողին հարկային անհրաժեշտ արտոնություններ տալով` հայրենի կառավարությունը կարող է նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանն ու արդյունաբերության զարգացմանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս