
Փոխնախարարի ունեցվածքը. մինչ փոխնախարար դառնալը 6 տեղ է աշխատել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը երկու բնակարան ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Բնակարաններից բացի Անափիոսյանը հայտարարագրել է 6 միլիոն 500 հազար դրամ եւ 25 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Եկամուտներն էլ կազմել են 6 միլիոն 246 հազար դրամ եւ ստացվել 6 տարբեր աշխատավարձերի հանրագումարից:
Համաձայն պաշտոնական կենսագրության, Անափիոսյանը քաղաքագիտության մագիստրոս է, 2014 թ.–ից զբաղեցնում էր Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրենի պաշտոնը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: