
Բնակարան, հողամաս և 2 միլիոն դրամ նորանշանակ պաշտոնյայի հայտարարագրում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ Մարատ Յավրումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը զբաղեցնելու 2018 թ. հայտարարագիրը:
Յավրումյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ բնակարան և հողամաս: Դրամական միջոցներ չի ունեցել: Իսկ պաշտոնը ստանձնելու օրվա՝ հունիսի 19–ի դրությամբ եկամուտները կազմել են 1 միլիոն 934 հազար դրամ, որը երեք տարբեր աշխատավարձերի հանրագումարն է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: