Մահացել է Ջեմմա Անանյանը
«Տավուշ» միջազգային հայրենակցական միությունը խորին ցավով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ին կյանքից հեռացել է Ջեմմա Անանյանը:
Տիկին Անանյանը ժամանակին եղել է Իջևանի շրջանի ղեկավարը, ԱԺ պատգամավոր, Տավուշի մարզպետի տեղակալ, Սփյուռքի նախարարի խորհրդական, «Տավուշ» միջազգային հայրենակցական միության անդամ:
Մեծ ավանդ ունի հայրենի մարզի և առանձնապես Իջևան քաղաքի զարգացման գործում:
Աշխարհի տարբեր անկյուններում ապրող տավուշցիների և անձամբ իմ անունից անդառնալի կորստի այս ծանր պահին մեր խորին ցավակցունն և զորակցությունն ենք հայտնում Անանյանի ընտանիքի անդամներին:
Սերգեյ Բարսեղյան
«Տավուշ» միջազգային հայրենակցական միության նախագահ
03.09.2018թ.