Նոր ԸՕ հայեցակարգը շուտով կուղարկվի Վենետիկի հանձնաժողով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, առաջիկա շաբաթներին կավարտի աշխատանքը և նոր ԸՕ հայեցակարգը կուղարկի Վենետիկի հանձնաժողովի գնահատականին։ Այս մասին մեր լրագրողի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է հանձնաժողովի ղեկավար Դանիել Իոաննիսյանը՝ հստակ օր չմատնանշելով։

Նա ասել է, որ աշխատանքները դեռ ընթանում են, և վստահեցրել, որ գործընթացը սահմանված ժամկետներում է ընթանում։ Հավելենք, որ, մեր տեղեկություններով, Իոաննիսյանը մի քանի շաբաթ առաջ այս թեմայով խորհրդակցության ժամանակ հայտարարել է, թե նախատեսել են սեպտեմբերի 4-ին նախագիծն ավարտել, որ ուղարկեն եվրոպացի գործընկերների դատին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս