Բաժիններ՝

«Ոչ ոք ինձ չի երաշխավորել տեղ մեկնարկային կազմում». Կուրտուա

Բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է իր՝  «Չելսիից» «Ռեալ Մադրիդ» տեղափոխությունը:

«Այսօր կատարվեց իմ մանկության երազանքը: Ես միշտ երազում էի այս մարզադաշտում լինելու մասին՝ որպես «սերուցքայինների» խաղացող: Սա աշխարհի լավագույն ակումբն է:

Այս ամռանը շատ առաջարկներ ունեի: Դրանցից ոմանք ավելի շահավետ էին, բայց երբ ես իմացա «Ռեալի» հետաքրքրության մասին, ես անգամ կասկած չունեի, որ ուզում եմ այստեղ տեղափոխվել: Փոքր տարիքում ես միշտ հիացել եմ մադրիդյան ակումբով՝  շնորհիվ Իկեր Կասիլիասի:

Կեյլոր Նավասը հիանալի դարպասապահ է: Նա օգնեց թիմին նվաճել բազմաթիվ գավաթներ: Ես միացա ակումբին, որպեսզի օգնեմ իմ հատկանիշներով: Ոչ ոք ինձ չի երաշխավորել տեղ մեկնարկային կազմում: Նույնը տեղի էր ունենում նաև «Չելսիում», որտեղ ես խաղում էի Պետեր Չեխի հետ:

Ինչ վերաբերում է «Ատլետիկոյին», ես շատ հարգում եմ այս թիմին: Կարծում եմ՝ ես արժանի եմ նրանց հարգանքին: Բայց հիմա ես այլ թիմում եմ»,- նշել է Կուրտուան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031