«Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն իրականացնում են դիվերսիոն գործընթացներ». Աշոտ Մանուչարյան. «Ա1+»
Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն այսօր իրականացնում են քաղաքական դիվերսիոն գործընթաց ընդդեմ հանրապետության։
«Դիվերսանտները եկել են, հանրապետությունը պայթեցնում են, մեկ էլ՝ դիվերսանտների կողքը հայտնվում է մի անձ և ասում է՝ ես փաստաբան եմ, պաշտպանելու եմ իր իրավունքները դատարանում։ Կներեք, մենք հիմա ռազմական գործողությունների ընթացքում ենք, հանրապետությունը փորձում են ոչնչացնել, այդ իրավիճակում դատ-դատարանը տասներորդական են։ Հանցագործություններն այնքան բացահայտ են կատարվել, որ խոսք չի կարող լինել դատական պրոցեսների մասին»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ ասել է Մանուչարյանը։
Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ խնդրի լուծումը կլինի այն, որ անմիջապես մի քանի գործով դատական հայցեր ներկայացվեն։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: