Բաժիններ՝

«Գորիս» ՔԿՀ կալանավորին այցելած կնոջը զննելիս վարտիքում թաքցված բջջային հեռախոս է հայտնաբերվել

Օգոստոսի 9-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս` ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Վ. Ն.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Կ. Ս.-ին և հայտնաբերել վարտիքում թաքցված 1 բջջային հեռախոս: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս