 
                        Գողություն Արցախում
 
                                    Օգոստոսի 11-ին՝ ժամը 14:45-ին, Մարտակերտ քաղաքի բնակչուհի՝ 1981թ. ծնված Զ.Ղ-ն հեռախոսով հաղորդել է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ իր բնակարանից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 09:00-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում Զ.Ղ-ի բնակարանից գողությունը կատարել է նույն քաղաքի բնակիչ՝ 1997թ. ծնված Ա.Պ-ն, ով մեխանիկական ներգործությամբ բացելով դուռը ապօրինի մուտք էր գործել բնակարան գողանալով նոութբուք, բջջային հեռախոս և թվային տեսախցիկ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        