«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հայտարարել է, որ նոր մրցաշրջանում հարձակվող Լիոնել Մեսսին կարող է խաղալ մի քանի դիրքերում:
Օգոստոսի 12-ի գիշերը` երեքին մոտ, ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Հրազդանի կիրճում գտնվող հյուրանոցի մոտ մեկն իրեն հարվածել և գողացել է պայուսակը: 24-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց՝ «ուղեղի ցնցում՝ հարցականով և դեմքի քերծվածքներ» ախտորոշմամբ:
Կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն հեռացավ «Յուվենթուսից»: Ֆուտբոլիստն ու ակումբը պայմանագիրը խզել են երկկողմանի համաձայնությամբ:
«Եթե Վճռաբեկ դատարանի դատավորները մի փոքր թույլ լինեն, միանշանակ տրվելու են հասարակական տրամադրություններին, իսկ այստեղ մենք չենք կարող խոսել արդարադատության մասին, այլ կլինի մինի լինչի դատաստան, ինչը միանշանակ սխալ է և անընդունելի»։
Օգոստոսի 16-ին կայացած Թրամփ-Պուտին առաջին պաշտոնական հանդիպումից հետո, երբ հնարավոր եղավ խոսել հանրային մակարդակում երկխոսության վերամեկնարկի մասին, ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում կրկին լարվածություն է նկատվում:
Այս շաբաթ անցած հաքերների համաժողովի ընթացքում 11-ամյա մի տղայի հաջողվել էր կոտրել Ֆլորիդայի ընտրական հանձնաժողովի կայքի պաշտպանությունը: Քայլ, որն առցանց անվտանգության մասին խոսելու եւս մեկ առիթ հանդիսացավ: ԱՄՆ-ի նպատակներն առցանց ոլորտում ներկայացրել էր փոխնախագահ Մայք Փենսը.
Օգոստոսի 16-ի երեկոյան ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում կրկին իրականացրեց ուժեղացված ծառայություն:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մրցակցության մասին:
Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հետ սահմանին արդիականացված մարտական տեխնիկա է կուտակում:
Հայաստանում՝ Երևանի արյունաբանական կենտրոնում առաջին անգամ մանկահասակ երեխայի ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում է իրականացվել:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Շենգավիթի պահպանության բաժնում կատարվել են ֆինանսական չարաշահումներ և յուրացումներ:
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի եղբայրը պայմանականորեն դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման:
Օգոստոսի 17-ին` ժամը 16:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի թիվ 5/4 հասցեում գտնվող «Մելնիցա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Կանեփ-կակաչ-2018» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ Իջեւանի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 18-ին, ժամը 19.20-ին, Իջևան քաղաքի Երեւանյան փողոցից ոստիկանության Իջեւանի բաժին բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Արթուր Բ.-ն:
«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում, ոստիկանության Մարաշի բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն բաժանմունքի աշխատակիցները, համագործակցելով ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ, օգոստոսի 15-ին մայրաքաղաքի Անտառային փողոցում հայտնաբերեցին թմրանյութի մի մեծ այսպես ասած «մեծ արտադրամաս»:
«Եթե ԱԺ ընտրություները հետաձգվեն մինչև ուշ գարուն, ապա չի բացառվում, որ փորձ արվի սահմանադրական հեղաշրջում իրականացնել, այն է՝ ձայների 2/3-ով խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել կառավարությանը և նոր վարչապետ ընտրել, ասենք, Քոչարյանին»։
«Քանի որ ընդամենը երեկ Կառավարության նիստով ամրագրվեց Երևանի ավագանու լիազորությունների դադարեցումը և առաջիկա ընտրությունների հայտարարումը, մեր Գերագույն մարմինն առաջիկայում կկայացնի որոշում, և, ամենայն հավանականությամբ, կմասնակցենք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին»,- ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավորը:
Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն կարող է վերադառնալ «Ռեալ»:
«Մենք կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի հետևյալը. Արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլև խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին»,- այսօր Հանրապետության հրապարակում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության հրապարակում անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին։
Սոցիալական ապահովության ոլորտում 2018 թ. հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում արձանագրված կոռուպցիոն դեպքերով ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է ընդհանուրը 92 քրեական գործ, որոնց նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2018 թվականի օգոստոսի 10-ի դրությամբ` վերը նշված հոդվածներով մեղադրանք է առաջադրվել ընդհանուրը 50 անձի:
«Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է հողերը հանձնել. Իրենք իրենց հետ են շփոթում, որ, բացի հող հանձնելուց՝ ուրիշ բանի մասին չեն բանակցել։ Եվ ես դա հիմա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին՝ ով ինչ է խոսել»,- այսօր Հանրապետության հրապարակում, անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանն ու բանակցային գործընթացին, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն մեկնաբանել է «Ատլետիկոյի» նկատմամբ Եվրոպայի սուպերգավաթի խաղարկության խաղում թիմի պարտությունը:
«Ես հրաժարվել եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից։ Բայց մյուս կողմից ես ուզում եմ շատ հստակ ընդգծել, որ սա չի նշանակում, որ որոշ դատավորներ պետք է շարունակեն հրահանգներ ստանալ նախորդ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից»:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 2007 թվականին Դավիթ Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
«Հիմա շատերը, որոնք հասկանում են, որ իրենց ժամերը հաշված են, որ իրենց տեղը բանտում է, որ պատասխան են տալու ժողովրդի առաջ, սկսել են իրենք իրենց ներկայացնել որպես քաղաքական հալածյալներ, քաղաքական հետապնդումների զոհ»:
Որպեսզի ամռանը անձրեւ տեղա, Մեքսիկայում պահպանում են հին ավանդույթը. հարկավոր է յագուարի (ամերիկյան հովազ) կերպարանք առնել եւ շքերթի դուրս գալ յագուար-աստծու պատվին:
«Հեղափոխությանը չհետևեց տնտեսական անկում, ընդհակառակը՝ հեղափոխությունից հետո արձանագրվում է տնտեսական ակտիվության բավականին բարձր ցուցանիշներ»,- Հանրապետության հրապարակում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Թուրքիան, ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների՝ 2018 թվականի հունվար-հունիս ամիսներին ամերիկյան պարտատոմսերն անցյալ տարվա վերջին կիսամյակի համեմատությամբ նվազեցրել է 23.8 միլիարդ դոլարով:
«Կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին և սրանից հետո ենթարկվում է այս հրապարակին։ Մենք Հայաստանի քաղաքական, տնտեսական կյանքի կարևոր որոշումները կայացնելիս՝ պետք է ժողովրդով հավաքվենք այս հրապարակում և կառավարությանը լիազորենք կամ արգելենք այս կամ այն գործողության իրականացումը»,- այսօր Հանրապետության հրապարակում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։