«Նստելու եք բոլոր մարդասպաններով և ես սա լիազորված եմ հայտարարել ՀՀ ժողովրդի, քաղաքացիների անունից»». ՀՀ վարչապետ
«Հիմա շատերը, որոնք հասկանում են, որ իրենց ժամերը հաշված են, որ իրենց տեղը բանտում է, որ պատասխան են տալու ժողովրդի առաջ, սկսել են իրենք իրենց ներկայացնել որպես քաղաքական հալածյալներ, քաղաքական հետապնդումների զոհ»,-Հանրապետության հրապարակում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Որևէ մեկը չի հարցնում՝ բա որ քաղաքական հետապնդումների զոհ եք, բա հիմա ի՞նչ գործ ունեք ազատության մեջ, թե ձեզ թվում է՝ մենք ձևերը չգիտենք՝ դատավորներին զանգելու հաթաթա տալու, թե ձեզ թվում է մենք ձևերը չգիտենք, թե ինչպես են դատավորներին պարտադրում այս կամ այն որոշումը կայացնել, բայց մենք հրաժարվել ենք այդ պրակտիկայից»,-ասաց վարչապետը՝ ընդգծելով՝ դա չի նշանակում, թե որևէ մեկին թույլ են տալու խուսափել պատասխանատվությունից։
«Բացառում եմ, որ որևէ մեկը կխուսափի Մարտի 1-ի տասը քաղաքացիներին սպանելու և ՀՀ-ում պետական հեղաշրջում իրականացնելու պատասխանատվությունից։ Չի կարող լինել այդպիսի բան։ Նստելու եք բոլոր մարդասպաններով և ես սա լիազորված եմ հայտարարել ՀՀ ժողովրդի, քաղաքացիների անունից»,-ընդգծեց նա։